Մատչելիության հղումներ

Դատարանն այսօր կքննի ձերբակալման որոշման դեմ Արսեն Բաբայանի բողոքը


Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կքննի երեկ ձերբակալված Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի բողոքը ձերբակալության որոշման դեմ։ Նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Բաբայանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին։

Արսեն Բաբայանը ձերբակալվել է երեկ պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Բաբայանի պաշտպանները հոկտեմբերի 21-ին բողոքարկել են ձերբակալման մասին որոշումը։

Արսեն Բաբայանն իր հետ տեղի ունեցածն ու իրեն մեղսագրվող կասկածը ապօրինի է որակում։

XS
SM
MD
LG