Մատչելիության հղումներ

Մնացականյանը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ մշտական քարտուղարի հետ


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Լոնդոն աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ հանդիպել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության մշտական քարտուղար Սայմոն ՄըքԴոնալդի հետ:

Մնացականյանը և ՄըքԴոնալդը գոհունակություն են հայտնել տարբեր մակարդակներում առկա դինամիկ երկխոսության առնչությամբ: Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանն առնչվող հարցեր՝ ուրվագծելով հայ-բրիտանական օրակարգն առավել ընդլայնելու, հարստացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

ՀՀ արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրութան համաձայն՝ Զոհրաբ Մնացականյանը մշտական քարտուղարին է ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները և վերահաստատել կառավարության հանձնառությունը՝ շարունակելու երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացը:

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի:Զոհրաբ Մնացականյանը Սայմոն ՄըքԴոնալդին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ ընդգծելով գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG