Մատչելիության հղումներ

Ալիևը պաշտոնանկ է արել երկու փոխվարչապետների


Ադրբեջան - Փոխվարչապետ Ալի Հասանովը նախագահ Իլհամ Ալիևն է ներկայացնում իր հրաժարականը, Բաքու, 21-ը հոկտեմբերի, 2019թ․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնանկ է արել երկու փոխվարչապետների՝ Հաջիբալա Աբութալիբովին և Ալի Հասանովին, ինչպես հաղորդվում է՝ «սեփական կամքի համաձայն»:

Աբութալիբովը փոխվարչապետ է նշանակվել անցյալ տարվա ապրիլին, մինչ այդ 19 տարի զբաղեցրել է Բաքվի քաղաքապետի պաշտոնը:

Հասանովը երկար տարիներ ղեկավարել է փախստականների հարցերով պետական հանձնաժողովը, համարվում էր ադրբեջանցի ամենաազդեցիկ ու հարուստ պաշտոնյաներից: Նրա երիտասարդ թոռը երկու մարդու կյանք խլած ավտովթարի համար ընդամենը հինգ տարվա ազատազրկման էր դատապարտվել և մի քանի ամիս բանտում պահվելուց հետո ազատ արձակվել:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի խորհրդարանը միաձայն որոշեց բավարարել վարչապետ Նովրուզ Մամեդովի հրաժարականի դիմումը և այդ պաշտոնում, բնականաբար՝ նախագահ Իլհամ Ալիևի առաջարկով, նշանակել Ալի Ասադովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG