Այսօր Բրիտանիայի խորհրդարանում քվարկության է դրվում «Բրեքզիթ»-ի հարցով վարչապետ Բորիս Ջոնսոնի և Եվրամիության ղեկավարների համաձայնեցրած փաստաթուղթը:
Ընդդիմադիր լեյբորիստները և մի շարք պատգամավորներ նաև իշխող պահպանողականների շարքերից դեմ են փաստաթղթին:
Դիմելով Համայնքների պալատին՝ վարչապետն ասել է, որ սա թվով արդեն երկրորդ փաստաթուղթն է և չորրորդ քվեարկությունն այն բանից հետո, երբ Թագավորությունը երեքևկես տարի առաջ հանրաքվեով ընտրել է Եվրամիությունից դուրս գալու ճանապարհը:
«Այս ընթացքում բարեկամությունն է խաթարվել, ընտանիքներ են պառակտվել, քանի որ մենք չենք կարողացել լուծում գտնել, բայց ես հուսով, եմ, պարոն խոսնակ, որ հենց հիմա է վերջնական լուծումը կայացնելու ժամանակը», - ասել է Բորիս Ջոնսոնը:
Այսօր Լոնդոնում տասնյակ հազարավոր մարդիկ կազմակերպել են երթ և պահանջում են «Բրեքզիթ»-ի հարցով անցկացնել երկրորդ հանրաքվեն:
Պահպանողական կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ նախկին վարչապետ Թերեզա Մեյը, ասում են, որ երկրորդ հանրաքվեի գաղափարն ընդունելի չէ: Թեժ քննարկումները շարունակվում են: