Մատչելիության հղումներ

Գյումրիում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունը աշխատում է նաև շաբաթ և կիրակի


Հյուսիսային մաքսատուն-վարչությունը Գյումրիում, 14-ը հոկտեմբերի, 2019թ․

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ Գյումրիում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունը աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին:

Ավտոներկրողները թեթև մարդատար ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումները Գյումրիում շաբաթ և կիրակի օրերին կարող են իրականացնել ժամը 9-ից մինչև 18-ը, ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 14-ից Գյումրիում մեկնարկել է Ճապոնիայից, Վրաստանից բերված մեքենաների մաքսազերծման գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG