Մատչելիության հղումներ

Սիրիայում Ռաս ալ-Այնի շուրջ մարտը շարունակվում է


Սիրիա - Ռաս ալ-Այնի հրետակոծումը, 16-ը հոկտեմբերի, 2019թ.

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռաս ալ-Այն քաղաքի մոտակայքում, չնայած երեկ երեկոյան թուրքերի հայտարարած հայտարարած հրադադարին, շարունակվում են հրետակոծություններն ու փոխհրաձգությունները:

Թուրքական և քրդական ուժերի շփման գծի այլ հատվածներում համեմատաբար կայուն կացություն է:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երեկվա բանակցություններից հետո Անկարան համաձայնել է հինգ օրով հրադադար հաստատել, պահանջելով, որ քրդական ռազմական ստորաբաժանումներն այդ ընթացքում հեռանան Սիրիայի հյուսիսային շրջանից:

Թուրքերը հոկտեմբերի 9-ին ներխուժել են Սիրիայի հյուսիս, հայտարարելով, որ նպատակ ունեն դուրս մղել քրդերին այդ տարածքից:

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ: Վաշինգտոնը հայտարարել է, որ կչեղարկի դրանք այն դեպքում, եթե Անկարան դադարեցնի «Խաղաղության աղբյուր» ռազմական օպերացիան:

XS
SM
MD
LG