Մատչելիության հղումներ

Թուրքիան համաձայնել է հրադադար հաստատել Սիրիայի հյուսիսում․ Փենս


ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և պետքարտուղար Մայք Փոմփեոն Անկարայում բանակցում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, 17-ը հոկտեմբերի, 2019թ․
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և պետքարտուղար Մայք Փոմփեոն Անկարայում բանակցում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, 17-ը հոկտեմբերի, 2019թ․

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը երեկ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Թուրքիան համաձայնել է հրադադար հաստատել Սիրիայի հյուսիսում՝ թույլ տալու համար քրդական ուժերին դուրս գալ տարածքից։

«Այսօր Միացյալ Նահանգները և Թուրքիան պայմանավորվեցին Սիրիայում զինադադարի մասին», - ասել է Փենսը Թուրքիայի մայրաքաղաքում կայացած ասուլիսի ժամանակ:

Նա հավելել է, որ հնգօրյա դադար կհաստատվի, և Միացյալ Նահանգները կօգնեն, որպեսզի քրդական ուժերը դուրս գան այդ տարածքից։

Ավելի ուշ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողներին ասել է, որ սա զինադադար չէ, այլ ռազմական գործողությունների ժամանակավոր կասեցում, մինչև, իր ձևակերպմամբ, «ահաբեկիչները» ամբողջությամբ լքեն այդ գոտին։

Քրդերի առաջնորդած «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» միավորման հրամանատարն ասել է, որ իրենք «պատրաստ են պահպանել հրադադարը»:

XS
SM
MD
LG