Մատչելիության հղումներ

Պուջդեմոնը Բրյուսելում կամավոր ներկայացել է ոստիկանություն


Կատալոնացի անջատականների լիդեր Կարլես Պուջդեմոն, արխիվ
Կատալոնացի անջատականների լիդեր Կարլես Պուջդեմոն, արխիվ

Բարսելոնայում շարունակվում են բողոքի ակցիաները:

Կատալոնիայի անջատականների առաջնորդ, Բելգիայում ապաստանած Կարլես Պուջդեմոնն այսօր Բրյուսելում կամավոր ներկայացել է ոստիկանություն այն բանից հետո, երբ Իսպանիան արձակել է նրան ձերբակալելու նոր միջազգային հրամանագիր:

Պուջդեմոնի գրասենյակը հայտնել է, որ կատալոնացիների լիդերը ոստիկանություն է ներկայացել փաստաբանների ուղեկցությամբ:

Պուջդեմոնը կտրականապես դեմ է իր արտահանձնմանը Իսպանիա: Առայժմ հայտնի չէ, թե ինչ որոշում կկայացնեն Բելգիայի իրավապահները:

Դուրս գալով ոստիկանության բաժանմունքից՝ Պուջդեմոնն ասել է, որ Բելգիայի իշխանությունից ստացել է երկրւմ անարգել մնալու թույտվություն:

Մինչդեռ, Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները:

Կատալոնացիները պահանջում են ազատ արձակել անջատողական գործունեության համար Իսպանիայի Գերագույն դատարանի վճռով ազատազրկման դատապարտված լիդերներին:

2017 թվականին Կատալոնիան անկախության հանրաքվե է անցկացրել, սակայն Մադրիդը չի ճանաչել դրա արդյուքները:

Ցույցերը չորրորդ օրն են շարունակվում: Երեկվա ակցիան, որին մասնակցել են հազարավոր կատալոնացիներ, խաղաղ է մեկնարկել, սակայն հետագայում ցուցարարների մի խումբ սկսել է հրկիզել սրճարանների սեղանները, աթոռները և աղբամանները:

Արհմիությունները Կատալնիայում այսօր համընդհանուր գործադուլ անցկացնելու կոչ են արել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG