Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 20-21-ը՝ անձրևներ և ամպրոպներ, օդի ջերմաստիճանը կնվազի 6-7 աստիճանով


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 17-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ը աստիճանաբար կնվազի 6-7 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ը սպասվում է անձրև և ամպրոպ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը շինարարական աշխատանքների պատճառով բեռնատարների համար փակ է, որպես այլընտրանքային սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհը:

Սեպտեմբերի 23-ից սկսած Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կիլոմետրերին յուրաքանչյուր օր ժամը 9-18-ը կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG