Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի հետ


Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստանում գտնվող ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ:

Ըստ Հայաստանի Արտգործնախարարության տարածած հաղորդագրության, կողմերն անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Արտգործնախարարները վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ բոլոր հնարավոր ուղղություններով խորացնելու երկու երկրների միջև բազմադարյա բարեկամության վրա հիմնված համագործակցությունը՝ նախանշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շրջանակները:

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ հետ համագործակցության և երկխոսության շուրջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային իրավիճակը և խնդիրներ՝ կարևորելով տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության պահպանումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG