Մատչելիության հղումներ

Թուրքական բանակի հարձակումը Սիրիայի հյուսիսում շարունակվում է


Սիրիա - Թուրքական զինուժը հրետակոծում է Ռաս ալ-Ռայն քաղաքը, 13-ը հոկտեմբերի, 2019թ․

Չնայած սահմանված պատժամիջոցներին` թուրքական բանակն այսօր առավոտյան շարունակել է հարձակումը Սիրիայի հյուսիսում:

Reuters գործակալության տեղեկություններով` հիմնական մարտերը ծավալվել են Ռաս ալ-Այն քաղաքում, որը ժամեր շարունակ ենթարկվել է թուրքական բանակի հրետակոծությանը: Ավելի վաղ սիրիական հեռուստատեսությունը հաղորդել էր, որ քրդական ջոկատներին ժամանակավոր նահանջից հետո հաջողվել էր վերախմբավորվել և կրկին գրավել Ռաս ալ-Այն քաղաքի կենտրոնական թաղամասերը:

Օրվա ընթացքում տեղեկություններ են ստացվում նաև Թել Խալաֆ և Քոբանի քաղաքներում սկիզբ առած մարտերի մասին:

XS
SM
MD
LG