Մատչելիության հղումներ

Եղիսաբեթ երկրորդ․ Հոկտեմբերի 31-ին ԵՄ-ը լքելը կառավարության համար առաջնահերթություն է


Մեծ Բրիտանիա - Թագուհի Եղիսաբեթ երկրորդը և արքայազն Չարլզը խորհրդարանի նստաշրջանի բացման արարողության ժամանակ, Լոնդոն, 14-ը հոկտեմբերի, 2019թ․

Հոկտեմբերի 31-ին Եվրամիությունը լքելը բրիտանական կառավարության համար «առաջնահերթություն» է: Այս մասին հայտարարել է Եղիսաբեթ երկրորդ թագուհին՝ ելույթ ունենալով Լորդերի պալատում՝ խորհրդարանի նոր նստաշրջանի բացմանը:

Թեև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բազմիցս հայտարարել է, թե մտադիր է երկիրը Եվրամիության կազմից դուրս բերել մինչև հոկտեմբերի 31-ը, այդուհանդերձ, վերջերս խորհրդարանի կողմից ընդունված օրենքը նրան իրավունք է տալիս Բրյուսելից լրացուցիչ ժամանակ խնդրել, եթե Լոնդոնը Եվրամիության հետ նոր համաձայնագիր չկնքի մինչև հոկտեմբերի 19-ը: Լոնդոնի և Բրյուսելի միջև բանակցությունները շարունակվում են, սակայն որևէ առաջընթացի մասին չի հայտարարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG