Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը դիվանագետների խորհրդակցություն է հրավիրել


Արցախի նախագահ Բակո Սահակյան, արխիվ
Արցախի նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են գերատեսչության և մշտական ներկայացուցչությունների գործունեությանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ աշխատանքների արդյունավետությունը մեծապես կախված է համակարգված մոտեցումից, մայր Հայաստանի և Սփյուռքի համապատասխան կառույցների հետ սերտ փոխգործակցությունից:

Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG