Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ցերեկը շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 13-ի գիշերվա առաջին կեսին Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Վաղը ցերեկը, հոկտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը, վաղը աստիճանաբար կնվազի 4-6, հոկտեմբերի 15-16-ը կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում այսօր կեսօրից հետո առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, հոկտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: