Մատչելիության հղումներ

Սինանյան․ ՀՀ կառավարությունը լծված է Սիրիայում բնակվող հայերի և հայ համայնքների անվտանգության ապահովմանը


Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան, արխիվ

Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում «ոչ միայն անօրինական են և դատապարտելի որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում, այլև դրանք ուղղակի հարվածի տակ են դնում տվյալ տարածքների մի շարք բնակավայրերի հայ համայնքների անվտանգությունը», այսօր հայտարարել է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Ռմբակոծությունների և ցամաքային գործողությունների արդյունքում Սիրիայի հյուսիսարևելյան Հասակա նահանգի հայ համայնքների գոյատևումը վտանգված է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը լծված է Սիրիայում բնակվող ազգությամբ հայերի և հայ համայնքների անվտանգությունը ապահովելու աշխատանքներին: Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը կանգնած է իր հայրենակիցների կողքին և կանի առավելագույնը նրանց անվտանգությունն ապահովելու համար», - ասված է Սինանյանի հայտարարությունում, որը տարածել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողությունները սկսել է նախօրեին: Պաշտոնական Երևանը դատապարտում է այդ գործողությունները:

XS
SM
MD
LG