Լեհ գրող և բանաստեղծուհի Օլգա Տոկարչուկը դարձավ գրականության ասպարեզում 2018 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր:
Ծագումով ուկրաինացի գրողը անցյալ տարի արժանացել էր մեկ այլ հեղինակավոր միջազգային մրցանակի՝ Բուքերյան մրցանակի, իր «Վազորդները» վեպի համար։
Շվեդական թագավորական ակադեմիան հրապարակեց նաև 2019-ի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը՝ Պետեր Հանդկե՝ ավստրիացի գրող, դրամատուրգ և թարգմանիչ։
Նախորդ տարի Շվեդական ակադեմիան որոշել էր հետաձգել գրականության ասպարեզում մրցանակի շնորհումը` կառույցի ներսում ծագած սկանդալի պատճառով: 2018-ին մրցանակի շնորհումից մի քանի ամիս առաջ հայտնի էր դարձել, որ Թագավորական ակադեմիայի անդամներից Կատարինա Ֆրոստենսոնը տարիներ շարունակ խախտել է գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի շնորհման գաղտնիության սկզբունքը: Սկանդալի հետևանքով գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակ շնորհող 18-հոգանոց կառույցի անդամներից 6-ը հրաժարականներ ներկայացրեցին, ինչն էլ հանգեցրեց կոմիտեում քվորումի բացակայության: