Իրանի իշխանություններն ազատ են արձակել անցյալ շաբաթ Թեհրանում ձերբակալված ռուսաստանցի լրագրող Յուլիա Յուզիկին: Լրագրողն արդեն Մոսկվայում է, սակայն հայտնի չէ՝ կա՞ նրա նկատմամբ առաջադրված մեղադրանք, թե՞ ոչ:
Յուլիա Յուզիկը ձերբակալվել էր Իսրայելի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու կասկածանքով: Մի քանի օր անց, սակայն, Իրանի իշխանությունները հայտարարել են, թե լրագրողը բերման է ենթարկվել վիզայի հետ կապված խնդիրների պատճառով:
Ռուսաստանցի լրագրողը անցյալում մի քանի տարի աշխատել է Թեհրանում, նա «Ալլահի հարսնացուները» հայտնի գրքի հեղինակն է: