Մատչելիության հղումներ

Թեհրանում ռուսաստանցի լրագրող է ձերբակալվել


Իրան - Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանը, արխիվ

Թեհրանում ձերբակալվել է ռուսաստանցի լրագրող Յուլիա Յուզիկը, նա մեղադրվում է Իսրայելի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար: Դատավարությունը նախատեսված է առաջիկա օրերին, այս մասին հայտնել են նրա հարազատներն ու մտերիմները, փոխանցում է «Ազատության» ռուսական ծառայությունը:

Ինչպես տեղեկացրել է լրագրող Բորիս Վոյցեխովսկին, Յուզիկը մի քանի տարի առաջ աշխատել է Թեհրանում որպես լրագրող, այս անգամ Իրան է մեկնել հրավերով:

Թեհրան ժամանելուն պես օդանավակայանում վերցրել են նրա անձնագիրը, իսկ հինգշաբթի օրը, ինչպես նշում է Վոյցեխովսկին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աշխատակիցները ներխուժել են լրագրողի հյուրանոցային համար և ձերբակալել նրան:

Յուզիկը հեղինակ է մի քանի գրքերի՝ կին ահաբեկիչների մասին «Ալլահի հարսնացուները» գրքի, ինչպես նաև Բեսլանի ողբերգության մասին «Բեսլանյան օրագրի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG