Հոկտեմբերի 9-11-ը, 12-ի գիշերը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 9-11-ը, 12-ի գիշերը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 12-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը շինարարական աշխատանքների պատճառով բեռնատարների համար փակ է: Որպես այլընտրանքային սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհը:
Սեպտեմբերի 23-ից սկսած Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կիլոմետրերին յուրաքանչյուր օր ժամը 9-18-ը կատարվելու են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակ է լինելու բեռնատարների համար: