Մատչելիության հղումներ

Թուրքիան հորատման աշխատանքներ է սկսում Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում


Միջերկրական ծովը Կիպրոսի ափերի մոտ, արխիվ
Միջերկրական ծովը Կիպրոսի ափերի մոտ, արխիվ

Թուրքիան այսօր հորատման աշխատանքներ է սկսել Միջերկրական ծովի՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական շահերի գոտում, որտեղ գազի խոշոր պաշարներ են հայտնաբերվել: Կղզուց հարավ-արևմուտք գտնվող ստորջրյա հանքավայրերի մերձակայքում աշխատանքն է սկսել թուրքականմ «Յավուզ» հորատող նավը:

«Մենք դեռ անցած շաբաթ էինք հայտարարել, որ հորատումներ իրականացնելու համար նախատեսված «Յավուզ» նավը շարժվել է «Գյուզելյուրտ-1» հանքավայրի ուղղությամբ: Հուսով ենք, որ նավը հորատման աշխատանքները կսկսի այսօր կամ վաղը», - Անկարայում հայտարարում էր Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը:

Միջազգային հանրությունը խստորեն դատապարտում է թուրքական կողմի միակողմանի գործողությունները՝ նշելով, որ Կիպրոսի ափամերձ գոտում գտնվող և առայժմ չարդյունահանվող գազի պաշարները պատկանում են Նիկոսիային:

«Մենք հստակորեն հայտարարել ենք, որ միջազգային ջրերում ձեռնարկվող քայլերը ենթարկվում են որոշակի կանոնների: Մենք ասել ենք թուրքերին, որ անօրինական հորատումը մեզ համար ընդունելի լինել չի կարող», - նախօրեին Աթենքում հայտարարում էր Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն՝ նշելով, որ Վաշինգտոնը շարունակելու է այս հարցում դիվանագիտական ակտիվ գործողություններ ձեռնարկել:

XS
SM
MD
LG