Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահն այցելում է Շվեյցարիա․ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է Արամ առաջինի հետ


Հայաստանի նախագահի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հանդիպումներից, արխիվ
Հայաստանի նախագահի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հանդիպումներից, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթ օրը աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա։

Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ( UNCTAD) Նշանավոր անձանց (UNCTAD Panel of Eminent Persons) խմբի քննարկմանը։

Այս խումբը ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարին խորհրդատվություն է տրամադրում ներկայիս առանցքային ու հրատապ տնտեսական զարգացման մարտահրավերների վերաբերյալ, գեներացնում գաղափարներ՝ դրանց հաղթահարմանն ուղղված միջազգային նախաձեռնությունների համար։

Երեկ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG