Մատչելիության հղումներ

Աշոցքից 5 կմ հյուսիս-արևելք 3-4 բալլանոց երկրաշարժ է գրանցվել


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Այսօր տեղական ժամանակով ժամը 7:05 Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.04 աստիճան և արևելյան երկայնության 43.92 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Աշոցք գյուղից 5 կիլոմետր հյուսիս-արևելք, օջախի 10 կիլոմետր խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:

ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Աշոցք գյուղում՝ 3 բալլ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG