Մատչելիության հղումներ

Պլասիդո Դոմինգոն լքում է Լոս Անջելեսի օպերային թատրոնը


Պլասիդո Դոմինգո, արխիվ
Պլասիդո Դոմինգո, արխիվ

Սեռական ոտնձգությունների մեղադրանքների ֆոնին աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն լքում է Լոս Անջելեսի օպերային թատրոնը, որն օգնել է հիմնադրել և որը վերջին 16 տարիներին ղեկավարում էր: Երգիչը նաև չեղարկել է այդ թատրոնում նախատեսված բոլոր ելույթները:

«Ինձ ուղղված վերջին մեղադրանքներն այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որում իմ կողմից սիրված ընկերությունում ծառայելու ունակությունս վտանգված է: Եվ չնայած ես կշարունակեմ պաշտպանել իմ անունը, այդուհանդերձ, որոշել եմ, որ ելնելով թատրոնի շահերից՝ լավ կլինի հրաժարվեմ գլխավոր տնօրենի պաշտոնից և ապագայի պլանավորված ելույթներից», - հայտարարել է Պլասիդո Դոմինգոն:

Ավելի վաղ չեղարկվել էին նաև իսպանացի տենորի այլ ելույթներ ամերիկյան մի շարք բեմերում:

Լքելով Լոս Անջելեսի թատրոնը, որտեղ աշխատել է ավելի քան երկու տասնամյակ, Դոմինգոն փաստացի վերջակետ է դնում իր գործունեությանը Ամերիկայում, որը նրա հիմնական բնակության վայրն էր վերջին մոտ հինգ տասնամյակների ընթացքում:

Շաբաթներ առաջ մի խումբ կանայք 78-ամյա երգչին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ, նրանք պնդել են, որ մաեստրոն խոստացել է դերեր, իսկ երբեմն էլ «պատժել է, երբ մերժել են»:

Ինքը աշխարհահռչակ երգիչը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները և խոստանում «մաքրել իր անունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG