Իրանի իշխանությունները հայտնել են Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության մեջ կասկածվող անձանց դատավարությունների ավարտի մասին: Այս մասին նախօրեին Թեհրանում հայտարարել է երկրի արդարադատության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ղոլամհոսեյն Էսմաիլին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության օգտին լրտեսության մեջ մեղադրվող Իրանի քաղաքացիներից մեկը հեղափոխական դատարանի կողմից դատապարտվել է մահվան, մյուս երկուսը` 10 տարվա ազատազրկման:
Իրանի ևս մի քաղաքացի տասնամյա բանտարկության է դատապարտվել Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսական գործունեություն ծավալելու մեղադրանքով:
Ավելի վաղ` հուլիսին, Իրանի իշխանությունները հայտարարել էին ԱՄՆ-ի օգտին լրտեսությամբ զբաղվող 17-հոգանոց խմբի բացահայտման մասին: