Մատչելիության հղումներ

Իրանը հայտարարում է ամերիկյան լրտեսական ցանցի բացահայտման մասին


Իրանի իշխանությունները հայտարարել են ամերիկյան լրտեսական ցանցի բացահայտման մասին:

Իրանի հատուկ ծառայությունների կողմից այսօր տարածած հաղորդագրության համաձայն, ցանցում ընդգրկված 17 կասկածյալները համագործակցել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հետ:

«Ձերբակալվածներից ոմանք դատապարտվել են մահվան, ոմանք՝ երկարատև ազատազրկման», - նշել են Իրանի Անվտանգության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները:

«Բացահայտված լրտեսները աշխատում էին կարևորագույն նշանակություն ունեցող մասնավոր կառույցներում, ինչպես նաև միջուկային էներգիայի, ենթակառույցների, կիբերանվտանգության ոլորտներում, նաև բանակում: Նրանք զբաղված էին գաղտնի տեղեկատվության հավաքագրմամբ», - պնդում են իրանական աղբյուրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG