Մատչելիության հղումներ

Մետրոյի գնացքները «Մարշալ Բաղրամյան» կայարանում կանգառ չեն կատարում


Երևանի մետրոպոլիտեն, արխիվ
Երևանի մետրոպոլիտեն, արխիվ

Այսօր ժամը 11։15 Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների չնախատեսված տեխնիկական խափանում, հաղորդում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ընկերության մամուլի խոսնակը:

«Այս պահին մասնագետների խումբն աշխատում է խափանումը վերացնելու ուղղությամբ։ Այդ ընթացքում գնացքները կանգառ չեն կատարի վերոնշյալ կայարանում», - ասված է հաղորդագրությունում:

Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը և խոստանում լրացուցիչ ինֆորմացիա տրամադրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG