Փարիզում վերջին հրաժեշտն են տալիս Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին:
Փարիզի կենտրոնում գտնվող Սեն-Սյուլպիս եկեղեցում կեսօրին մեկնարկած արարողությանը մասնակցում են աշխարհի ավելի քան 80 պետությունների գործող և պաշտոնաթող ղեկավարներ:
Շիրակին վերջին հրաժեշտը տալու համար Փարիզ են ժամանել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Գերմանիայի նախկին դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերը:
Հայաստանն այս արարողությանը ներկայացնում է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Շիրակը Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1995-2007 թվականներին: Պաշտոնավարման ընթացքում նա երկու անգամ եղել է Հայաստանում: