Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Ֆրանսիա` մասնակցելու Ժակ Շիրակի հոգեհանգստի արարողությանը


Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը 2006 թվականին

Սեպտեմբերի 30-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիա՝ մասնակցելու երկրի նախկին նախագահ Ժակ Շիրակի հոգեհանգստի արարողությանը, որը կանցկացվի Փարիզի Սեն Սյուլպիս եկեղեցում: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

1995-2007 թվականներին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը վախճանվել է սեպտեմբերի 26-ին՝ 87 տարեկանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG