Մատչելիության հղումներ

Բրիտանական դատարանը հրաժարվել է Բաքվին արտահանձնել ադրբեջանցի նախկին բանկիրի կնոջը


Զամիրա Հաջիևա, արխիվ
Զամիրա Հաջիևա, արխիվ

Բրիտանական դատարանը հրաժարվել է Բաքվին արտահանձնել ադրբեջանցի նախկին բանկիր, ներկայում ազատազրկման դատապարտված Ջահանգիր Հաջիևի կնոջը՝ Զամիրա Հաջիևային, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ամուսինները հայրենիքում մեղադրվում են խոշոր չափի դրամական յուրացումների մեջ: Ջահանգիր Հաջիևը 2016 թվականին 15 տարվա ազատազրկման է դատապարտվել խարդախությունների, մեքենայությունների միջոցով տասնյակ միլիոնավոր դոլարներ յուրացնելու մեղադրանքով: Նախկին բանկիրը մեղադրանքը չի ընդունել:

Զամիրա Հաջիևան անցած նոյեմբերին ձերբակալվել էր Լոնդոնում, ապա 500 հազար ֆունտ ստեռլինգ գրավի դիմաց ազատ արձակվել, նա բերման էր ենթարկվել Ադրբեջանի իշխանությունների պահանջով:

55-ամյա ադրբեջանուհին դարձել է Մեծ Բրիտանիայում բնակվող առաջին օտարերկրացին, ումից անգլիացի իրավապահները պաշտոնապես պահանջել էին բացահայտել իր հարստության աղբյուրները: Ավելի վաղ բրիտանացի իրավապահները պարզել են, որ Հաջիևան 10 տարվա ընթացքում միայն մեկ խանութից՝ Լոնդոնի Harrods-ից 16 միլիոն ֆունտ ստեռլինգի առևտուր էր արել, նաև պարզվել էր, որ նա Բրիտանիայում 22 միլիոն ֆունտ ստեռլինգի անշարժ գույք է ձեռք բերել:

XS
SM
MD
LG