Մատչելիության հղումներ

Կրեմլը Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցի թեման չի մեկնաբանում


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլը ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի սղագրության հրապարակման փաստը համարում է «արտառոց հանգամանք», բայց մտադիր չէ մեկնաբանել զրույցի բովանդակությունը:

«Ես ոչինչ չեմ ասի, դա բացառապես ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներքին գործն է, առավել ևս, որ սղագրությունը հրապարակվել է երկու կողմերի համաձայնությամբ», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Եվ այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ զրույցի կամ հեռախոսազրույցի ամբողջ սղագրության հրապարակում հազվադեպ է լինում դիվանագիտական և միջպետական հարաբերություններում, համենայն դեպս, նախկինում նման քիչ դեպքեր են եղել», - հավելել է Դմիտրի Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG