Մատչելիության հղումներ

Բրիտանիայի Գերագույն դատարանը ապօրինի որակեց խորհրդարանի աշխատանքը սառեցնելու վարչապետի որոշումը


Միացյալ Թագավորության Գերագույն դատարանի նախագահ Բրենդա Հեյլ, արխիվ

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը պատմական, աննախադեպ որոշում է կայացրել՝ անօրինական որակելով խորհրդարանը հինգ շաբաթով հարկադիր պարապուրդի ուղարկելու վարչապետ Բորիս Ջոնսոնի քայլը:

Դատարանի նախագահը պնդել է՝ կառավարությունն այդպես էլ չի հիմնավորել, թե ինչն է ստիպել դադարեցնել խորհդարանի աշխատանքը Եվրամիությունից դուրս գալու նախօրեին:

Ջոնսոնի ընդդիմախոսները պնդում էին, թե այդ քայլով վարչապետն «ազատել է ձեռքերը» «Բրեքզիթ»-ի շուրջ բանակցություններում առանց խորհրդարանի, միանձնյա որոշումներ կայացնելու համար:

Ըստ Գերագույն դատարանի, այժմ օրենսդիր մարմինը կարող է վերսկսել աշխատանքը, երբ ցանկանա:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG