Մատչելիության հղումներ

Ռոհանի․ Իրանը չի բանակցի միջուկային ծրագրի շուրջ, քանի դեռ պատժամիջոցների տակ է


Իրանի նախագահ Հասան Ռոհանին ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Նյու Յորք, 25-ը սեպտեմբերի, 2019թ․
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Նյու Յորք, 25-ը սեպտեմբերի, 2019թ․

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հայտարարել է, որ իր երկիրը չի բանակցելու միջուկային ծրագրի շուրջ, քանի դեռ պատժամիջոցների տակ է, և ԱՄՆ-ին մեղադրել է «անողոք տնտեսական ահաբեկչության» մեջ:

Ռոհանին նշել է, որ իրենք «ոչ» են ասում ճնշումների տակ բանակցություններին, և Իրանը չի բանակցի նրանց հետ, ովքեր պնդում են, որ «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցներն են կիրառել»:

Նա վստահեցրել է, որ այս կերպ Իրանը «պաշտպանում է իր անկախության իրավունքը, ինչպես նաև գիտական և տեխնոլոգիական առաջընթացը», մինչդեռ Միացյալ Նահանգները «մեծ ջանքեր է գործադրում Իրանին միջազգային տնտեսությանը մասնակցությունից դուրս մղելու համար»։

Անցած տարվա մայիսին ԱՄՆ-ը դուրս եկավ 2015 թվականին Իրանի և վեց գերտերությունների միջև ստորագրված միջուկային համաձայնագրից՝ վերականգնելով և հետագայում ավելի ու ավելի խստացնելով պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ:

XS
SM
MD
LG