Մատչելիության հղումներ

Պուտինը հանդիպել է Վենեսուելայի նախագահի հետ


Պաշտոնական այցով Մոսկվայում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Այսօր Մադուրոյին Կրեմլում ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի նախագահը մեկ անգամ ևս վերահաստատել է պաշտոնական Մոսկվայի տեսակետը, ըստ որի Մադուրոն Վենեսուելայի միակ օրինական ղեկավարն է:

«Դուք գիտեք, որ Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Վենեսուելայի իշխանության բոլոր լեգիտիմ մարմինների, այդ թվում` նախագահի և խորհրդարանի գործունեությունը: Անկասկած է, որ մենք մեր աջակցությունն ենք հայտնում նաև այն երկխոսությանը, որ Դուք և Ձեր կառավարությունը վարում եք ընդդիմադիր ուժերի հետ», - հայտարարել է Պուտինը` դիմելով իր վենեսուելացի գործընկերոջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG