Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետին


Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Կշիմովսկիին։

ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել հայ-ռուսական երկկողմ համագործակցության ընթացքը, գոհունակությամբ ընդգծել ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում իրականացվող միջոցառումների արդյունավետությունը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերության ներկա վիճակի, փոխգործակցության հետագա զարգացման ուղիների ու հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG