Մատչելիության հղումներ

Կրեմլի խոսնակը հաստատում է՝ Պուտինը հոկտեմբերի 1-ին կժամանի Երևան


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի նախագահը մեկ շաբաթից կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստին: «Այո, Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կմեկնի Երևան», - ՏԱՍՍ-ին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ այս տեղեկությունը հաստատել էր նաև Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: «Ռուսաստանը և Հայաստանը վստահորեն առաջ են շարժվում բազմակողմ համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ: Իշխանության բարձր մակարդակներում ինտենսիվ քաղաքական երկխոսությունը պահպանվում է», - ասել էր ԱԳ փոխնախարարը ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG