Մատչելիության հղումներ

Hayeli.am-ի և Armlur.am-ի հոդվածների հեղինակները հրավիրվել են հարցաքննության Հարությունյանի մահվան գործով


Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ

Հայաստանի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան գործով գրություն է ուղարկվել Hayeli.am-ի և Armlur.am-ի խմբագրություններ՝ այդ կայքերում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ:

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը Ֆեյսբուքում գրում է․ - «Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով համապատասխան գրություն է ուղարկվել Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագրություն՝ «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն». Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ» և «Հայկ Հարությունյանը դեպքի պահին միայնակ չի եղել. հայտնի են նրա վերջին խոսքերը» վերտառությամբ հոդվածների հեղինակներին պարզելու և գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ նրանց հարցաքննելու համար»:

Ավելի վաղ Քննչական կոմիտեի խոսնակը լրատվամիջոցներին հորդորել էր զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG