Մատչելիության հղումներ

Շոու-բիզնեսի ներկայացուցիչը պետբյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ


Պետական եկամուտների կոմիտեի իրականացրած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկը 2017-2019 թվականների ընթացքում, ունենալով շուրջ 384 միլիոն 600 հազար ՀՀ դրամի ձեռնարկատիրական եկամուտ, չի հայտարարագրել այն, ինչի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, նախապատրաստված նյութերով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG