Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը ցրել է Ղազախստանի խոշորագույն քաղաքներում կազմակերպված ցույցերը


Ղազախստան - Ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարներին Ալմաթիում, 21-ը սեպտեմբերի, 2019թ․
Ղազախստան - Ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարներին Ալմաթիում, 21-ը սեպտեմբերի, 2019թ․

Ղազախստանի ոստիկանությունը ցրել է երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Նուր-Սուլթանում այսօր կազմակերպված բողոքի ցույցերը: Դրանց մասնակիցները փողոց էին դուրս եկել վտարանդի ընդդիմադիր գործիչ Մուխթար Աբլյազովի հիմնադրած «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» կուսակցության կոչով:

Տեղական աղբյուրների փոխանցմամբ, ոստիկանությունը միջամտել է բողոքի ակցիաների ամենասկզբում` թույլ չտալով, որպեսզի ցուցարարների թիվը մեծանա: Ղազախստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման է ենթարկվել 57 ցուցարար:

Մայրաքաղաքից բացի, բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաև երկրի խոշորագույն քաղաք Ալմաթիում և մարզկենտրոն Շիմկենտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG