Մատչելիության հղումներ

Իրանը արձագանքում է Սաուդյան Արաբիայում հավելյալ ամերիկյան զորքեր տեղակայելու որոշմանը


Իրան - Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամի, արխիվ
Իրան - Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամի, արխիվ

«Իրանը կպատժի երկրի դեմ հարձակում ձեռնարկած ցանկացած ուժի», - այսօր պետական հեռուստատեսության եթերում նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին:

«Զգույշ եղեք: Որևէ սահմանափակ ագրեսիա այդպիսին չի մնա: Մենք կհետապնդենք ցանկացած ագրեսորի», - հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը` մեկնաբանելով Սաուդյան Արաբիայում հավելյալ ամերիկյան ստորաբաժանումներ տեղակայելու մասին Սպիտակ տան որոշումը:

«Մենք կպատժենք մեր դեմ հարձակում իրականացրած ցանկացած ուժի մինչև դրա վերջնական կործանում», - ասել է Սալամին:

Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը Մերձավոր Արևելք ամերիկյան նոր ստորաբաժանումներ ուղարկելու խնդրանքով դիմել էր երկրի խոշորագույն նավթային ձեռնարկությունների դեմ սեպտեմբերի 14-ին իրականացված հարձակումներից հետո:

XS
SM
MD
LG