Մատչելիության հղումներ

Եվրամիության դատախազությունը կգլխավորի ռումինացի Լաուրա Կոդրուցա Կյովեշին


Լաուրա Կոդրուցա Կյովեշի, արխիվ
Լաուրա Կոդրուցա Կյովեշի, արխիվ

Ռումինիայի Հակակոռուպցիոն ազգային վարչության նախկին ղեկավար Լաուրա Կոդրուցա Կյովեշին, ամենայն հավանականությամբ, կդառնա Եվրոպական դատախազության առաջին ղեկավարը՝ նրա թեկնածությունը հաստատել են նոր եվրոպական կառույցի ստեղծմանը մասնակցող Եվրամիության 22 երկրներից 17-ը: Վերջնական որոշումը կհաստատվի հաջորդ շաբաթ:

Ռումինիայի իշխանությունները մինչև վերջին պահը փորձում էին կանխել Կյովեշիի նշանակումը: Ռումինական արդարադատությունը նրան մեղադրում է «կոռուպցիայի, ծառայողական պարտականությունների չարաշահման և սուտ վկայություններ տալու մեջ»:

Մինչդեռ Կյովեշին համարվում է Ռումինիայում կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ, երկրի հակակոռուպցիոն գործակալությունը նրա ղեկավարությամբ ավելի քան 1500 գործ է հարուցել, այդ թվում ազդեցիկ պաշտոնյաների՝ ներառյալ նախագահի եղբոր դեմ: Ռեկորդային թվով նախարարների, քաղաքական գործիչների և այլ պաշտոնյաների նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքներից հետո Ռումինիայի իշխող կուսակցության ջանքերով Կյովեշին պաշտոնանկ է արվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG