Մատչելիության հղումներ

Եվրամիությունում բանակցում են Գլխավոր դատախազի թեկնածության շուրջ


Լաուրա Կոդրուցա Կյովեշի, արխիվ
Լաուրա Կոդրուցա Կյովեշի, արխիվ

Եվրամիության և Եվրախորհրդարանի ներկայացուցիչները վերսկսել են բանակցությունները ԵՄ գլխավոր դատախազի թեկնածուների շուրջ:

Նորաստեղծ կառույցի ղեկավարի ամենահավանական թեկնածուներից է Ռումինիայի նախկին գլխավոր դատախազ Լաուրա Կոդրուցա Կյովեշին: Նա համարվում է Ռումինիայում կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ, երկրի հակակոռուպցիոն գործակալությունը նրա ղեկավարությամբ ավելի քան 1500 գործ է հարուցել, այդ թվում ազդեցիկ պաշտոնյաների՝ ներառյալ նախագահի եղբոր դեմ: Ռեկորդային թվով նախարարների, քաղաքական գործիչների և այլ պաշտոնյաների նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքներից հետո Ռումինիայի իշխող կուսակցության ջանքերով Կյովեշին պաշտոնանկ է արվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG