Մատչելիության հղումներ

Արցախում կանցկացվեն ռազմավարական զորավարժություններ


Զորավարժություններ Արցախում, արխիվ
Զորավարժություններ Արցախում, արխիվ

Ռազմավարական զորավարժությունների անցկացման հետ կապված հարցերին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն, Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ զորավարժությունների պատշաճ մակարդակով կազմակերպման և դրա հետ կապված բոլոր հարցերի լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG