Մատչելիության հղումներ

Ռումինիայի հակակոռուպցիոն գործակալության նախկին ղեկավարը կգլխավորի ապագա Եվրադատախազությունը


Լաուրա Կոդրուցա Կյովեշի, արխիվ
Լաուրա Կոդրուցա Կյովեշի, արխիվ

Եվրամիության օրենսդիրները Ռումինիայի հակակոռուպցիոն գործակալության նախկին ղեկավար Լաուրա Կոդրուցա Կյովեշիին ընտրել են ֆինանսական հանցագործությունների գծով ապագա Եվրոպական դատախազության ղեկավար։ Երեկ Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հանձնաժողովում կայացած քվեարկության ժամանակ Կյովեշին ստացել է 26, Ֆրանսիայի թեկնածուն՝ 22, Գերմանիայինը` մեկ ձայն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG