Մատչելիության հղումներ

Անկարայում հանդիպեցին Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները


Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները Սոչիում բանակցություններին հաջորդած ասուլիսի ժամանակ, 14-ը փետրվարի, 2019թ․
Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները Սոչիում բանակցություններին հաջորդած ասուլիսի ժամանակ, 14-ը փետրվարի, 2019թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ Անկարայում հյուրընկալել է Ռուսաստանի և Իրանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինին ու Հասան Ռոհանիին: Նախ կայացել են նախագահների երկկողմ հանդիպումները, ապա՝ եռակողմ 5-րդ գագաթնաժողովը։

Պուտինը, Էրդողանը և Ռոհանին հիմնականում քննարկել են իրավիճակը Սիրիայի Իդլիբ նահանգում։ Երեք նախագահները խոստացել են կանխել հումանիտար իրավիճակի վատթարացումը և նպաստել լարվածության թուլացմանը։

Մի քանի շաբաթ է՝ Սիրիայի կառավարական զորքերը՝ ռուսական օդուժի աջակցությամբ, լայնածավալ հարձակումներ են իրականացնում հյուսիսարևմտյան այս նահանգում հաստատված զինյալների դեմ: Իդլիբում ռազմական գործողությունները մեծացրել են դեպի Թուրքիա փախստականների նոր զանգվածային հոսքի հավանականությունը:

Թուրքիայում արդեն իսկ 3,6 միլիոն սիրիացիներ են ապաստանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG