Մատչելիության հղումներ

Ասադի բանակը Իդլիբում նոր տարածքներ է վերցնում վերահսկողության տակ


Սիրիա - Ավերակների վերածված թաղամասեր Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքում, օգոստոս, 2019թ․

Սիրիայի կառավարական բանակը Խան Շեյխուն քաղաքը ազատագրելուց հետո վերահսկողություն է հաստատել նաև Իդլիբ նահանգի մի շարք այլ տարածքներում:

2012 թվականից ի վեր այդ բնակավայրերը գտնվում էին ահաբեկչական խմբավորումների կամ զինված ընդդիմության վերահսկողության տակ:

Սիրիական պաշտոնական հաղորդագրություններից, սակայն, առայժմ հստակ չէ՝ արդյո՞ք զինված ընդդիմությունը ամբողջովին լքել է այդ տարածքները, հայտնի չէ նաև այդ տարածքներում տեղակայված Թուրքիայի զինված ուժերի դիտորդական ներկայության ճակատագիրը: Թուրքական հրամանատարությունը տարհանման մասին չի հաղորդել:

Պաշտոնական Դամասկոսն ու դաշնակից Ռուսաստանը Իդլիբի վրա հարձակման անհրաժեշտությունը բացատրել են «ահաբեկչական սպառնալիքով»՝ նշելով, որ նահանգի տարածքի մեծ մասը վերահսկում էր «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը, որը Մոսկվան ահաբեկչական է համարում:

XS
SM
MD
LG