Մատչելիության հղումներ

Երևան-Մեղրի ճանապարհին ավտովթարի հետևանքով երեք մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել


Լուսանկարը՝ ԱԻՆ-ի
Լուսանկարը՝ ԱԻՆ-ի

Այսօր ժամը 04:01-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որր Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արարատի մարզի Սուրենավան գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ)՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 59-րդ կմ-ի աջակողմյան հատվածում` Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել են «ԿամԱԶ» մակնիշի կցորդիչով բեռնատարը, վարորդ՝ Ռազմիկ Ա., ծնված 1962 թ., և BMW մակնիշի ավտոմեքենան: ՃՏՊ-ի հետևանքով ամբողջությամբ այրվել են BMW մակնիշի ավտոմեքենան և «ԿամԱԶ» մակնիշի կցորդիչով բեռնատարի խցիկը: BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել են: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:20-ին, մարվել՝ 04:46-ին:

«ԿամԱԶ»-ի վարորդը և ուղևորը՝ Գևորգ Ս.-ն, ծնված 1995 թ., հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները BMW-ից դուրս են բերել վարորդի՝ Վարոս Մ.-ի, ուղևորների՝ Քրիստինե և Լուսինե Մ.-երի դիերը, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և BMW-ն բարձրացրել ավտոքարշակի վրա, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG