Մատչելիության հղումներ

Թեհրանը բացառում է Ռոհանի-Թրամփ հանդիպման հնարավորությունը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Իրանի նախագահ Հասան Ռոհանի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Իրանի նախագահ Հասան Ռոհանի

Իրանի և Միացյալ Նահանգների նախագահների որևէ հանդիպում Նյու Յորքում նախատեսված չէ, այսօր Թեհրանում ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Մեր օրակարգում ոչ նման հանդիպում է նախատեսված, ոչ էլ նման հանդիպում կարող է կայանալ: Նման բանակցություններ չեն լինելու», - ասել է Մուսավին:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում Իրանի իր պաշտոնակցի հետ հանդիպման հնարավորության մասին շաբաթներ առաջ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

XS
SM
MD
LG