Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ


Սեպտեմբերի 16-ին, 17-ի ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 17-ի գիշերը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևանում այսօր ցերեկը, սեպտեմբերի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը՝ Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

Սեպտեմբերի 6-ից նոյեմբերի 10-ը Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը՝ Մ-17 Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG