«Թալիբան» շարժման ներկայացուցիչները այցելել են Մոսկվա և հանդիպել Աֆղանստանի հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչին: Այցը տեղի է ունեցել թալիբների հետ բանակցությունները դադարեցնելու՝ Միացյալ Նահանգների նախագահի որոշումից ընդամենը մի քանի օր հետո:
Անցած շաբաթավերջին Դոնալդ Թրամփը հայտարարել էր նաև, թե չեղարկում է թալիբների ու ԱՖղանստանի նախագահի հետ Քեյմփ-Դեյվիդ ավանում նախատեսված գաղտնի հանդիպումը՝ Քաբուլում տեղի ունեցած հարձակման պատճառով, որը 12 մարդու կյանք էր խլել, այդ թվում՝ ամերիկացի մի զինծառայողի:
Ռուսական կողմը, ըստ արտգործնախարարության, ընդգծել է այդ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը: