Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն պատգամավորի մանդատ է տվել Արթուր Մանուկյանին


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը, արխիվ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը, արխիվ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր կայացած նիստի ընթացքում հիմք ընդունելով Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որ Ազգային Ժողովի պատգամավոր Էդգար Առաքելյանի` պատգամավորի լիազորությունները դադարեցված են, պատգամավորի մանդատ է տվել Արթուր Մանուկյանին, այս մասին հաղորդագրություն է տարածել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր կայացած հերթական նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի՝ «Ազգային Ժողովի պատգամավոր Էդգար Առաքելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն՝ պատգամավորի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արթուր Իշխանի Մանուկյանին տալու վերաբերյալ», - ասված է ԿԸՀ տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը օգոստոսի 30-ին հրաժարվել էր պատգամավորի մանդատից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG